Ռուս-ղազախական հարաբերություններում նոր թնջուկ է ձևավորվում` Բայկոնուր քաղաքի և տիեզերակայանի հարցը: Քաղաքը ՌԴ-ի ենթակայությունից դուրս բերելու մտադրության մասին հայտարարել է Ղազախստանի Ազգային տիեզերական գործակալության տնօրեն Տալգատ Մուսաբաևը մեջլիսում: Ռուսաստանը, որ կառուցել տիեզերակայանը և քաղաքը ղազախական տափաստանում, 1994 թ. տարեկան 115 միլիոն դոլարով այժմ վարձակալում է Բայկոնուրը, պայմանագիրը կնքված է մինչև 2050 թ., բայց ինչպես գտնում են ռուս փորձագետները, ղազախները ռուսներին իրենց տարածքից դուրս են մղում ամերիկացիների օգնությամբ և հենց ռուսները հեռանան, այնտեղ հայտնվելու են ամերիկացիները: Նրանք ոչ միայն ձգտում են տիեզերակայանն օգտագործել, այլև Բայկոնուրն օգտագործելով` ազդել ղազախական քաղաքականության վրա: Մի քանի օր առաջ քաղաքի մուտքն ու ելքը սկսել են հսկել ղազախ սահմանապահները: